Կարծիք

07.06.2022 21:06


Ի՞նչ ասես իրենց քաղհասարակություն, նույնիսկ իրավապաշտպան համարող ողորմելիներին (տեսանյութ)

Ի՞նչ ասես իրենց քաղհասարակություն, նույնիսկ իրավապաշտպան համարող ողորմելիներին (տեսանյութ)

ՀԻՇԵՑՈՒՄ

Հետևում եմ հունիսի 3-ի իրադարձությունների արձագանքին ու․․․ չգիտես ինչ ասել։ Դեռ հասկանալի է, բռնապետիկի նկարի առջև աղոթող պաշտոնյաների արձագանքը։ Իսկ ի՞նչ ասես իրենց քաղհասարակություն, նույնիսկ իրավապաշտպան համարող ողորմելիներին։ Նրանք հաճույքով պտտեցնում են ոստիկանության կողմից նկարահանված տեսարանները և պահանջում պատասխանատվության ենթարկել, իրենց խոսքերով, «խուլիգան-նախկիններին»։ Հիշեցում․ Մարդու իրավունքներ հասկացողությունը պետություն-մարդ ուղղահայաց հարաբերություններն են, այսինքն մարդու իրավունքների խախտում, նշանակում է պետական որևէ մարմնի կողմից մարդու նկատմամբ հանցագործություն։ Այնպես որ սույն տեսապատկերով կուզենայի հիշեցնել նախկին քաղհասարակության, իրենց իրավապաշտպան համարողներին, իրենց առաքելության մասին․․․ իհարկե, գիտակցելով, որ ավելորդ է։ Եվ հարց բոլորին․

-Եթե ականատես լինեք նման վայրագությունների, ի՞նչ կանեք։ Կկանգնեք և հանգիստ ականատե՞ս կլինեք, թե ինչպես են խոշտանգում, նվաստացնում մարդկանց։

Նախկին իրավապաշտպան․

-Չի կարելի միջամտել, դա մենք կհամարենք բռնություն․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը