Լրահոս

30.08.2011 10:36


Ձերբակալվել է ԱՄՆ նախագահի հորեղբայրը

Ձերբակալվել է ԱՄՆ նախագահի հորեղբայրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայր Օմար Օնյագո Օբամային ձերբակալել են` ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու, ինչպես նաև միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունն արդեն հաստատել է, որ ձերբակալվածը իսկապես նախագահի հորեղբայրն է։ Վերջինս Քենիայից անլեգալ ճանապարհով հայտնվել է ԱՄՆ-ում:

Օմար Օբաման ձերբակալվել է օգոստոսի 24-ին, երբ, դուրս գալով ռեստորանից ու նստելով ղեկի դիմաց՝ գրեթե բախվել է ոստիկանական մեքենային: Քննչական հատուկ թեստն ապխացուցել է, որ Բարաք Օբամայի հորեղբայրը հարբած է։ Ոստիկանների զանգ կատարելու, ինչը նախատեսված է օրենքով, առաջարկին Օմար Օբաման արձագանքել է. «Կարծում եմ ժամանակն է, որ ես զանգեմ Սպիտակ տուն»:

Նախնական դատալսման ժամանակ դատարանը մերժել է գրավի դիմաց նրան ազատել, քանի որ ԱՄՆ-ի միգրացիոն իշխանությունները ԱՄՆ նախագահի հորեղբորը պատրաստվում են վտարել երկրից` ԱՄՆ-ում ոչ օրինական գտնվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը