Սելիտրայի արժեքը թանկացրել են. գյուղացիները՝ խնդրի առջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Եթե մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստանում էր Արմավիրի, Արարատի մարզերից, ապա հիմա նրանց են միացել Գեղարքունիքի բնակիչները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել ևս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ. «Մեկ պարկ ռուսական սելիտրայի դիմաց գյուղի բնակիչները վճարել են 12000 դրամ, բայց հետո չեղարկվել է, ու սելիտրան Ռուսաստանից չի եկել Հայաստան»: Գյուղապետի խոսքով՝ ռուսական սելիտրայի՝ հայկական սահմանով չանցնելու պատճառը Վերին Լարսի ճանապարհի փակ լինելն է եղել: «Քանի որ գումարները հավաքվել էր, կառավարությունը որոշեց սելիտրան փոխարինել իրանական արտադրության կարբանիտով: Սելիտրայի մեջ պարունակող ազդող նյութը 34 տոկոս է, իսկ կարբանիտի մեջ՝ 46 տոկոս, բնականաբար, գումարն էլ ավելացել է: Նորից վերաբաշխում արեցինք, մարդիկ յուրաքանչյուր պարկի դիմաց 2000 դրամ ավելացրին… Կարբանիտն էլ ստացել ենք, բաշխել մարդկանց, և չկա մարդ որ չի ստացել»,-տեղեկացրեց գյուղապետը»: