Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ալժիրի պետական տեղեկատվական գործակալությունը, հղում անելով երկրի ԱԳՆ–ին, գրում է, որ Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի կինը և երեք մեծահասակ երեխաները՝ երկու որդին ու դուստրը, հատել են Ալժիրի սահմանը։
ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն՝ իրենց երկիր Լիբիայից ժամանել են Քադաֆիի երկրորդ կինը՝ Սոֆյան, դուստրը՝ Այիշան, և որդիները՝ Մուհամմադն ու Հաննիբալը։
Նախարարությունը ոչինչ չի հայտնել անձամբ Քադաֆիի գտնվելու վայրի մասին, որն անհայտ է։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը լիբիական ապստամբների շտաբից հաղորդել էին, թե 6 զրահապատ մեքենաներով Քադաֆիի ընտանիքը լքել է Լիբիան, սակայն Ալժիրից այս տեղեկատվությունը հերքվել էր։
Այսօր Ալժիրի ԱԳՆ–ն հաղորդել է, որ ՄԱԿ–ն ու ապստամբների ղեկավարությունը տեղեկացված են Քադաֆիի ընտանիքի՝ երկիր ժամանման մասին։
Քադաֆիի ընտանիքի անդամները ժամանել են Ալժիր