Լրահոս

30.08.2011 08:48


«Խոսքի իրավունք». «Պատասխանատուն՝ Սամվել Ալեքսանյանն է»

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը օրեր առաջ բացատրել է, թե շաքարավազի գինը բարձրացել է, քանի որ բարձրացել է նաեւ շաքարավազի միջազգային գինը և որ մինչ այժմ այդ ապրանքը Հայաստանում էժան էր վաճառվում, քանի որ վաճառում էին նախկինում էժան միջազգային գնով ձեռք բերած խմբաքանակը: Բայց արդեն տեղ է հասել նորը, որ թանկ գնով են ձեռք բերել, ու հիմա թանկացնում են շաքարավազը: «Խոսքի իրավունք» միավորումը տարակուսում է, Սամվել Ալեքսանյանը ինչ իրավունք ունի նման բաներ ասելու, չէ որ նա իր բիզնեսի կառավարմանը, ըստ օրենքի, իրավունք չունի մասնակցել, իսկ այդ ասածներով նա ապացուցում է հակառակը: Իրականում, նա էլ բոլորի նման շաքարավազի թանկացման լուրը պետք լսեր իր բիզնեսի կառավարիչներից և այդ մասին հարցնող լրագրողներին պետք է ուղարկեր իր մենեջերների մոտ: Բայց, քանի որ նա ինքն է կառավարում իր բիզնեսը, դրա համար էլ ինքն է պատասխանում:

«Խոսքի իրավունք» միավորում

Այս խորագրի վերջին նյութերը