Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որպեսզի այս անգամա արդեն հաստատ պատառ-պատառ անի Ռուսաստանի տնտեսությունը, բայց իրականում դա կարող է հեղափոխության հանգեցնել համաշխարհային տնտեսությունում: Երկուշաբթի՝ հունիսի 6-ին, այս կարծիքը հայտնել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի ՄեդվեդևըTelegram-ի իր ալիքում։
Նա թվարկել է այն հիմնական կետերը, որոնք ներառված են հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթում՝ նավթի փուլային էմբարգո, պատժամիջոցներ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ և մի քանի բանկերի անջատում SWIFT-ից:
«Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային տնտեսության մեջ հեղափոխության հրդեհը։ Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,-գրել է քաղաքական գործիչը։
Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Մեդվեդև
Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որպեսզի այս անգամա արդեն հաստատ պատառ-պատառ անի Ռուսաստանի տնտեսությունը, բայց իրականում դա կարող է հեղափոխության հանգեցնել համաշխարհային տնտեսությունում: Երկուշաբթի՝ հունիսի 6-ին, այս կարծիքը հայտնել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նա թվարկել է այն հիմնական կետերը, որոնք ներառված են հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթում՝ նավթի փուլային էմբարգո, պատժամիջոցներ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ և մի քանի բանկերի անջատում SWIFT-ից:
«Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային տնտեսության մեջ հեղափոխության հրդեհը։ Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,-գրել է քաղաքական գործիչը։
Աղբյուրը՝ tert.am