«PR» տեխնոլոգ. «Եթե անգամ այս միջադեպը չլիներ, մեկ է՝ ՀԱԿ–ը մի պատճառ գտնելու էր իրադրությունը սրելու համար»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պատանդ է պահվում։
–Բանդիտիզմըերկիրնուտումէ, իսկ ոստիկանապետը,բանուգործըթողած, մի ամբողջ ասուլիսէձոնումայդերիտասարդներիվարքնուպահվածքընկարագրելուհամար,–ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ ՀԱԿ–ը երկխոսություն շարունակելու պայման էր դրել նրանց ազատ արձակումը, որից հետո բոլորը, բացի Տիգրան Առաքելյանից, ազատ էին արձակվել։
Մանուկ Սուքիասյանը Տիգրան Առաքելյանին ազատ չարձակելը որակել է որպես վրեժխնդրություն, սակայն հավելել է, որ չի կարծում, թե կոնկրետ ոստիկանապետն է ուզում վրեժ լուծել։
–Ակնհայտ է, որ Առաքելյանն ազատ է արձակվելու ուշ թե շուտ։ ՀԱԿ–ը երեք տարի չգնաց երկխոսության քաղբանտարկյալների առկայության պարագայում, և հիմա էլ երկխոսությունը կշարունակի միայն Առաքելյանի ազատման դեպքում։ Տիգրան Առաքելյանը պետք է օր առաջ ազատ արձակվի,–ընդգծել է նա:
Ասուլիսին ներկա «PR» մասնագետ ԿարենՔոչարյանն էլ հայտարարել է, որ, իր կարծիքով, եթե անգամ այս միջադեպը չլիներ, մեկ է՝ ՀԱԿ–ը մի պատճառ գտնելու էր իրադրությունը սրելու համար, որովհետև մոտենում են ընտրությունները։
–Չեմ կարծում, որ երկխոսությունը դադարել է. այն շարունակվելու է, բայց որքան մոտենան ընտրությունները, ընդդիմությունն այնքան փորձելու է սուր լինել: Ես դա ասել եմ դեռ մի քանի ամիս և հիմա էլ կրկնում եմ,–ընդգծել է նա։
Ըստ Կարեն Քոչարյանի՝ երկխոսությունը դեռ շարունակվելու է։
–Կլինի դա բաց, թե փակ՝ չեմ կարող ասել, բայց հաստատ շարունակվելու է,–ասել է նա։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի փակ երկխոսություն ասելով, Կարեն Քոչարյանը պատասխանել է՝ այն, ինչ տեղի էր ունենում մինչև բացահայտ երկխոսություն սկսելը՝ կուլիսային երկխոսություն։
Մանուկ Սուքիասյանը, սակայն, չի համաձայնել Կարեն Քոչարյանի դիտարկումներին։ Ըստ նրա՝ այս միջադեպն ավելի շատ պետք էր իշխանությանը, քանի որ երկխոսության մեկ–երկու ռաունդից կողմերն անցնելու էին արտահերթ ընտրությունների հիմնավորման, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:
–Իշխանություններն իրավիճակը մինչև նոր տարի ձգելու խնդիր ունեն, որից հետո արդեն հերթական ընտրություններ կլինեն,–ընդգծել է նա:
«PR» տեխնոլոգ. «Եթե անգամ այս միջադեպը չլիներ, մեկ է՝ ՀԱԿ–ը մի պատճառ գտնելու էր իրադրությունը սրելու համար»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պատանդ է պահվում։
–Բանդիտիզմը երկիրն ուտում է, իսկ ոստիկանապետը, բանուգործը թողած, մի ամբողջ ասուլիս է ձոնում այդ երիտասարդների վարքն ու պահվածքը նկարագրելու համար,–ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ ՀԱԿ–ը երկխոսություն շարունակելու պայման էր դրել նրանց ազատ արձակումը, որից հետո բոլորը, բացի Տիգրան Առաքելյանից, ազատ էին արձակվել։
Մանուկ Սուքիասյանը Տիգրան Առաքելյանին ազատ չարձակելը որակել է որպես վրեժխնդրություն, սակայն հավելել է, որ չի կարծում, թե կոնկրետ ոստիկանապետն է ուզում վրեժ լուծել։
–Ակնհայտ է, որ Առաքելյանն ազատ է արձակվելու ուշ թե շուտ։ ՀԱԿ–ը երեք տարի չգնաց երկխոսության քաղբանտարկյալների առկայության պարագայում, և հիմա էլ երկխոսությունը կշարունակի միայն Առաքելյանի ազատման դեպքում։ Տիգրան Առաքելյանը պետք է օր առաջ ազատ արձակվի,–ընդգծել է նա:
Ասուլիսին ներկա «PR» մասնագետ Կարեն Քոչարյանն էլ հայտարարել է, որ, իր կարծիքով, եթե անգամ այս միջադեպը չլիներ, մեկ է՝ ՀԱԿ–ը մի պատճառ գտնելու էր իրադրությունը սրելու համար, որովհետև մոտենում են ընտրությունները։

7or.am