ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Նիգերիայում ՄԱԿ-ի գրասենյակի վրա հարձակումը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում` ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը, որի պատճառով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ, ու ցավակցում նրանց ընտանիքներին:
Աբուջայի ՄԱԿ-ի գրասենյակը իր հովանու տակ ունի ՄԱԿ-ի համակարգի 26 մարդասիրական ու զարգացման հարցերով զբաղվող գործակալություններ: Հարձակումը տեղի էր ունեցել անցած ուրբաթ` 2011թ. օգոստոսի 26-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այս տխուր առիթով ասաց. «Սա հարձակում էր այն մարդկանց վրա, ովքեր նվիրել են իրենց կյանքը ուրիշներին օգնելու գործին: Մենք խստորեն դատապարտում ենք այս ահավոր արարքը: Ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ»։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը` աշխարհասփյուռ այլ գրասենյակների հետ, ՄԱԿ-ի դրոշը կիսակայմ է ծածանում, որպես զոհվածներին կարեկցանքի նշան:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն ասաց. ,Մենք մեր խոր կարեկցանքն ու ցավակցություններն ենք հայտնում այս սարսափելի ոճրի զոհերին ու ընտանիքներին, Նիգերիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մեր գործընկերներին:ե
2011թ. օգոստոսի 29-ին, ՄԱԿ-ի հայաստանյան աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:
ՄԱԿ-ի գլխավոր-քարտուղարը Աշա-Ռոզ Միգիրոյին` գլխավոր-քարտուղարի տեղակալ, և Գրեգորի Սթարին` Անվտանգության գծով գլխավոր-քարտուղարի տեղակալ, գործուղել է Նիգերիա: ՄԱԿ-ի համակարգը զբաղվում է այս դեպքի քննությամբ: