Երկխոսության հետևանքով կառավարությունը կփոխվի. ՀՀՇ անդամի կարծիքը
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ենթադրություն է հայտնել, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության հետևանքով կարող են պաշտոն կորցնել։
–Եվ իրո՛ք այդպես կլինի։ Ու նրանք օգտագործում են բոլոր հանգամանքներն այս երկխոսությունը տապալելու համար,–ասել է Հ. Իգիթյանը։
Նա հրաժարվել է կոնկրետ մարդկանց անուններ նշել, բայց մանրամասնել է, որ խոսքը ոստիկանական համակարգի 90%–ի, Ազգային ժողովի 70%–ի մասին է, իսկ եթե երկխոսության հետևանքով ստեղծվի Հայաստանում գործող մոդելը, ապա կառավարությունը հաստատ կփոխվի։
«Հետևաբար, քանի որ Սերժ Սարգսյանը գնում է ՀԱԿ–ի հետ երկխոսության, նշանակում է՝ յուրայինների դե՞մ է գնացել» «7օր»–ի հարցին Հ. Իգիթյանը պատասխանել է.
–Սերժ Սարգսյանը 2 խնդիր ունի՝ մի կողմից ձեր ասած յուրայիններին պահելու և սնելու, որ մյուս ընտրությունների ժամանակ իրեն օգնեն, բայց մյուս կողմից ինքն իրեն ՀՀ նախագահ է համարում։ Ի վերջո, այստեղից բխում է որոշ պատասխանատվություն, և ինքը դա պետք է կատարի, չէ՞, ժողովրդի, պետության հանդեպ, արտաքին քաղաքականության։ Ինքը պետք է նայի՝ որն է իր համար ավելի կարևոր։

7or.am