Տիգրան Առաքելյանը, հնարավոր է, ճանաչվի սահմանափակ մեղսունակ, և նրա նկատմամբ հարկադիր բուժում նշանակվի
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխելը երկխոսությունն առկախելու առիթ օգատգործելու ՀԱԿ–ի քայլը ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը շինծու է համարում։
–Եթե այսօր հանկարծ իշխանությունն ընդառաջի, և պատասխանատվության որևէ միջոց չկիրառի այնդպիսի անձանց նկատմամբ, ովքեր պետության ներկայացուցչի՝ ոստիկանի վրա ձեռք են բարձրացնում, նրանց նսեմացնում են, այն էլ իրենց ծառայությունն իրականացնելու պահին, ապա դա շատ վտանգավոր նախադեպի ստեղծում կնշանակի մեր պետության մեջ։ Այսինքն վաղն էլ մյուս կուսակցության ներկայացուցիչը կարող է նույն քայլը կատարել և պահանջել իրեն բաց թողնել, հետո երկխոսություն անցկացնել, բանակցել կալանքի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և այլն։ Դա երկրում առաջացնում է պատժի անխուսափելիության քաոսային վիճակ։ Չի՛ կարելի դա թույլ տալ։ Քաղաքական երկխոսությունը մի կողմ, որը պետք է շարունակվի, որը շատ կարևոր է մեր բոլորիս համար, իսկ իրավական հարցերը պետք է լուծեն այլ մարմինները, և որևէ աշխատանքային խումբ չի կարող իրենով փոխարինել դատախազությանը կամ դատական մարմիններին՝ նրանցից պահանջելով ազատել կամ բաց թողնել կամ փոխել խափանման միջոցը,–ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։
Դիտելով միջադեպի վերաբերյալ տեսանյութը՝ ՀՀԿ–ական պատգամավորը տպավորություն է ստացել, որ Տիգրան Առաքելյանն անհավասարակշիռ անձնավորություն է։
–Հնարավոր է, որ այս ընթացքում փորձաքննություն նշանակվի, ստուգվի նրա հոգեկան հավասարակշռության վիճակը, և հնարավոր է՝ պարզվի, որ նա սահմանափակ մեղսունակ է, և նշանակվի հարկադիր բուժում նրա նկատմամբ։ Եվ այսօր պահանջելով նրան ազատել՝ մենք հասարակության համար վտանգավոր մի մարդու կարող ենք բաց թողնել հասարակության մեջ,–ավելացրել է Ռաֆիկ Պետրոսյանը։

7or.am