Աշխարհ

04.06.2022 11:42


Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո

Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել. հայտնում է գործակալության թղթակիցը։

«Ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին` արգելափակել կայքը, որը մտնում են Russia Today միջազգային լրատվամիջոցների խմբի մեջ: Այս հարցում ադրբեջանական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

Պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ճանաչում ԼՂՀ-ն, այլեւ ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»։ Ավելին` Ադրբեջանը հայտարարում է, որ գոյություն չունի այնպիսի վարչական միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, և պնդում է, որ այդ տարածքը կոչվի Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջան»,-ասվում է ռուսական պետական լրատվական գործակալության հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը