Քաղաքական

04.06.2022 09:32

Ընդդիմության գործողությունները իշխանություններին անհանգստացնում է․ ելքի տարբերակներ են մտածում․ «Փաստ»

Ընդդիմության գործողությունները իշխանություններին անհանգստացնում է․ ելքի տարբերակներ են մտածում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ գործող իշխանությունն ուզում է ցույց տալ, թե վստահ է զգում՝ առաջին հերթին թիմակիցներին ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, բայց պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ում ու քպամերձ շրջանակներում, մեղմ ասած, այնքան էլ հանգիստ չեն:

Ի մասնավորի, ընդդիմության արդեն բավականին երկար ժամանակ շարունակվող գործողությունները, ընդ որում՝ հաճախ բավականին տպավորիչ մարդաքանակով, ինչպես նաև «զադնի չդնելու» վճռականությունը լրջորեն անհանգստացնում է: Դրա վկայությունն էին նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա փախուստը կառավարությունից, ինչպես նաև իրավապահների ու ցուցարարների բախումը կառավարական ամառանոցի մոտ, որի արդյունքում եղան տուժածներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են ելքերի մի շարք տարբերակներ, որոնց մեջ «դոմինանտ» է արտահերթ ընտրության գնալու հնարավորությունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն այստեղ էլ խնդիրներ ունի։ Իշխանության ներկայացուցիչները հիանալի հասկանում են, որ միայնակ նորից մեծամասնություն վերցնել այլևս չեն կարող, ուստի, ըստ մեր տեղեկությունների, մտածում են սատելիտ որևէ ուժի կամ ուժերի հետ դաշինք կազմելու տարբերակներ, թեպետ դրա հետ կապված էլ լուրջ բարդություններ կան»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։