Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին հերթական ահազանգով հարցում է հղել ՀՀ վարչապետին:
Նամակի բովանդակությունը բերվում է ստորեւ:
«Կրկին Ձեզ եմ ներկայացնում փաստեր` պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին, որից հերթական անգամ ձմռանը տուժելու են դպրոցների աշակերտները:
Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների մասին 2008թ. հրապարակումներում արձանագրված են Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ եւ Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-Նախ» կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումների եւ «Տեդաս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որը գտնվում է դատախազության վարույթում:
Նշեմ, որ ՎՊ-ի 2008-ի հաշվետվության մեջ գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին:
Սույն թվականի օգոստոսի 17-ին անձամբ եղել եմ վերոնշյալ բոլոր գյուղերում եւ համոզվել, որ Արտենին, Արագածավանը եւ Շենիկը գազաֆիկացված չեն, որի մասին օգոստոսի 22-ին տեղյակ եմ պահել Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարյանին:
Օգոստոսի 25-ին ՎՊ-ից արդեն ստացել եմ պատասխան: Պարզվում է, որ Շենիկում ,Մանշինե ՍՊԸ-ն խոստումը չի կատարել, իսկ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի մոնտաժումը «Ման-Նախ» ՍՊԸ-ի մասով կատարվել է, սակայն չի ներկվել: Գործը պետք է շարունակեր ու ավարտեր ԻՖԱԴ ՍՊԸ-ն, որի կողմից մոնտաժման ենթակա 4300մ-ից 2270մ-ը դեռեւս չի անցկացվել եւ գյուղերը չեն գազաֆիկացվել: Ակնհայտ է, որ թե Շենիկի, թե Արեգ-Արտենի-Արագածավան գազատարների 2-3 տարի առաջ անցկացված խողովակներն առանց ներկելու եւ օգտագործելու կփտեն, կամ, ինչպես հաճախ լինում է մեզանում, կգողացվեն եւ պետական բյուջեին կրկին կհասցվի հսկայական վնաս: Հանրապետությունում նման անարդյունավետ ծախսերի շատ փաստեր կան, հետո էլ ասում են` փող չկա: Ոչ թե փող չկա, այլ պետական բյուջեն գողացողի ձեռքը չեք բռնում նույնիսկ այն դեպքում, երբ այն հայտնաբերում է Վերահսկիչ պալատը:
Բացի նշածս վնասներից, հսկայական վնաս կհասցվի վերոնշյալ գյուղերի դպրոցներին, որտեղ այս տարի վերանորոգվել են դուռ, պատուհանները, եւ քանի որ գյուղերը գազաֆիկացված չեն, իսկ դպրոցները չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, կնշանակի ձմռանը ջեռուցվելու են կամ էլեկտրական սալիկներով, որը շատ թանկ է լինելու կամ դիզելային վառելիքի վառարաններով: Տնօրենները խիստ մտահոգված են:
Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տրամադրել 10-օրյա ժամկետում հետեւյալ տեղեկությունները.
1. Վերահսկիչ պալատի կողմից, դեռեւս 2008-ին արձանագրած, ,Մանշինե, ,Ման-Նախե, «Տեդաս» ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցները վատնելու փաստի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը: Ի՞նչ է անում, որպեսզի վերոնշյալ կազմակերպությունները կատարեն կառավարության նկատմամբ ստանձնած իրենց պարտականությունները, իսկ պետբյուջեն` արդյունավետ ծախսվի:
2. Ինչո՞ւ կոնկրետ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի կառուցման նկատմամբ ,Ման-Նախե ու ԻՖԱԴ ՍՊԸ-ները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
3. Ինչո՞ւ «Մանշին»-ը չի ավարտում Շենիկ գյուղի գազաֆիկացումը, որտեղ դպրոցը «Հայաստանի մանուկների հիմնադրամ» կազմակերպության շնորհիվ ունի կենտրոնացված ջեռուցում դիզելային վառելիքով, որը շատ ավելի թանկ է նստում պետության վրա:
4. Ո՞ւր են Կողբավան, Երվանդաշատ, Բագարան գյուղապետերի գրությունների համաձայն վերադարձված գումարները եւ ինչի՞ են ծառայել,
5. Արդյո՞ք ձմռանը Երվանդաշատ, Բագարան գյուղերի դպրոցների տնօրեններին առաջարկվելու է եվրոպատուհանների ապակիները փոխարինել թիթեղով` վառարանների խողովակներն անցկացնելու համար:
6. Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ համայնքներում բնակիչները խմելու ջուրը գնում են, իսկ դպրոցները՞ :
7. Արդյո՞ք տարածքային կառավարման նախարարությունը տեղյակ է այս ամենին, ի՞նչ է արվում եւ ո՞վ է վերահսկում վերոնշյալ գյուղերի բնակիչների ու դպրոցների բնականոն կենսագործունեությունը»:
ՀՀ վարչապետին. «Ասում եք` փող չկա: Փող կա, գողի ձեռքը բռնող չկա»