Լրահոս

29.08.2011 11:56


Երևանում տեղի կունենա Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

Օգոստոսի 30-31-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը:

Խորհդակցությանը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության օրերին ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:

Նախատեսվում է նաեւ հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երեւանի ԲՈւՀ-երում:

Այս խորագրի վերջին նյութերը