Կարծիք

03.06.2022 13:25


Այսօր լրացավ նաև 100 օրը, ինչ Հայաստանը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն՝ բանակի հրամանատար

Այսօր լրացավ նաև 100 օրը, ինչ Հայաստանը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն՝ բանակի հրամանատար

Երբ կարևոր զարգացումների սկզբից 100 օր է անցնում, ընդունված է ինչ-որ նախնական ամփոփում անել. ինչ եղավ այդ հարյուր օրում, ինչ արվեց, ինչ չարվեց, ևն։

Նիկոլն իշխանազավթման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում մեծ ցույց արեց, հայտարարեց, որ այսուհետ Հայաստանում բոլոր կարևոր հարցերը լուծվելու են համաժողովրդական հանրաքվեով, որ Ռուսաստանի հետ հոյակապ հարաբերություններ ունենք ևն...

Այսօր լրացավ Ուկրաինայում պատերազմի սկզբի 100 օրը։

Բայց ավելի կարևոր բան կա հիշելու. այսօր լրացավ նաև 100 օրը, ինչ Հայաստանը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն՝ բանակի հրամանատար։

Չունենք նաև հետախուզության պետ։

Ու ես, գրողը տանի, չգիտեմ, թե այս պ***եցի 100 օրը ինչպես կարելի է «ամփոփել»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը