Լրահոս

29.08.2011 11:18


ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն հրաժարվել են ճանաչել Աբխազիայում կայացած ընտրությունների օրինականությունը

ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն հրաժարվել են ճանաչել Աբխազիայում կայացած ընտրությունների օրինականությունը

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Եվրամիության և ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները  հայտարարել են, որ  այդ կազմակերպությունները չեն ճանաչում Աբխազիայում օգոստոսի 26–ին կայացած  նախագահական ընտրությունների օրինականությունը։

ԵՄ–ի արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնն ու ՆԱՏՕ–ի գլխավոր  քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հիշեցրել են, որ իրենց կազմակերպությունները հանդես են գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության  օգտին, քանի որ  այդպես պահանջում է միջազգային իրավունքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26–ին Աբխազիայում կայացած  նախագահական ընտրություններում հաղթել էր  Ալեքսանդր  Անկվաբը՝ հավաքելով ձայների 54,9%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը