Տնտեսական

03.06.2022 10:11


Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21․ «Ժողովուրդ»

Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի մայիսի 10-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։ «Առաջիկայում սպասվում է թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,-նշել էր նա։

2021-ին, սակայն, նման պատմական ու ռեկորդային արդյունք չգրանցվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ասաց. «Դա կանխատեսվող ցուցանիշ էր, բայց մենք աննախադեպ հունիս ամիս ունեցանք, ու այդ ցուցանիշը, ցավոք սրտի, չգրանցվեց»: Ազիզյանի փոխանցմամբ՝ Սևանա լճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2017-ի հունիս-հուլիս ու 2021-ի մայիս ամիսներին (1900.91 մ):

Նիկոլ Փաշինյանի հերթական սենսացիոն հայտարարություն-խոստումը, փաստորեն, ընդամենը քաղցր սուտ էր: Հիշեցնենք, որ դեռևս 2020-ին Փաշինյանի կաբինետը քննարկման էր ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն էր: Ծրագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, դե իսկ Սևանա լճի մակարդակը, փաստորեն, չբարձրացավ, ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը