Ստամբուլում հնձվորի հագուստով տղամարդն ինքնահրկիզվել է սարսափած անցորդների աչքի առջև
Ստամբուլում մռայլ հնձվորի հագուստով տղամարդն ինքնահրկիզվել է սարսափահար անցորդների աչքի առջև:
28-ամյա Աբդուլլահ Ջիհաթ Թուրան Պ.-ն գերանդին բռնած լուսանկարվում էր զբոսաշրջիկների հետ միջնադարյան Գալաթայի աշտարակի դիմաց։ Եվ հանկարծ նա իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել է, գրում է Daily Mail-ը։
Որոշ զբոսաշրջիկներ նույնիսկ սելֆի էին անում, երբ նրա մարմինը կրակի մեջ էր:
Տղամարդը ձեռքերը դեպի երկինք էր պարզել և ընկել էր գետնին, մինչ մոտակայքում գտնվող խանութի երկու աշխատող կրակմարիչներով հանգցրեցին կրակը: Նրա վնասվածքների չափը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ տղամարդը ողջ է մնացել ինքնահրկիզումից հետո:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը բղավում կրակը մարելուց հետո, իսկ մաշկը և ածխացած հագուստը կախված են ձեռքերից:
Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ ասվում է, որ Քոնիայի Մերամ թաղամասում գրանցված Ա.Ս.Տ.Պ. անունով տղամարդը փորձել է ինքնահրկիզվել դյուրավառ նյութով Գալաթայի աշտարակի մոտ։ Տեղի բնակիչների միջամտությամբ կրակը մարվել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ տղամարդը երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել և ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Ոստիկանները նաև առգրավել են տղամարդու պլանշետն ու իրերը՝ փորձելով գտնել ինքնահրկիզման պատճառները:

Աղբյուրը` news.am