Լրահոս

29.09.2011 08:49


Սիրիական քաղաքի բնակիչները բողքոում են օդային ռմաբակոծություններից

Ինչպես իր մերձավորարևելյան բլոգում գրում է «The Guardian» թերթը, տեղի  ընդդիմադիրները նշում են, որ Ռաստան սիրիական  քաղաքը կառավարական ուժերի կողմից ենթարկվում է օդային ռմբակոծության։ Տեղի բնակիչները, ովքեր  կարողացել են կապ հաստատել թերթի խմբագրության հետ, պատմում են, որ քաղաքը  վերածվել է ռազմական գործողությունների  գոտու. այնտեղ միշտ մարտական ինքնաթիռներ են պտտվում, որոնք հարավածներ  են հասցնում բնակելի  թաղամասերի վրա։

–Դրանք ուղղաթիռներ չեն, այլ իսկական ռեակտիվ ռմբակոծիչներ։ Մենք տեսագրություններ ունենք, սակայն ինտերնետ կապի անջատման պատճառով հիմա չենք կարող այն փոխանցել,–ասել է «Ավվազ» ընդդիմադիր շարժաման ակտիվիստը։

Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունը  շարունակվում է նաև մոտակա Հոմսում, որտեղ կառավարական զորքերն օգտագործում են զրահապատ տեխնիկա և ծանր հրացաններ։ Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ։

Այդ ընթցքում սիրիական իշխանությունները հայտարարում են այն մասին, որ «զինված  ավազկախմբերը» առևանգել և Հոմսի մոտակայքում սպանել են 4 համալսարանական դասախոսների։ Ընդդիմադիրներն այս նմեղադրանքին պատասխանել են, թե սպանությունները  կազմակերպել են կառավարական ուժերը, որոնք ուզում են տարածաշրջանում միջկրոնական ատելություն բորբոքել։

Այս խորագրի վերջին նյութերը