Քաղաքական

31.05.2022 20:16

Այս իշխանությունը մեր երկիրը թալանել է մոնղոլ-թաթարների ու օսմանցիների նման. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այս իշխանությունը մեր երկիրը թալանել է մոնղոլ-թաթարների ու օսմանցիների նման. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Մենք դուրս ենք եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի: Ես ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես երկու երեխաների մայր ու Հայաստանի քաղաքացի եմ խոսում: Ես մեկն եմ ձեզանից, ով կորցրել է իր հանգիստը: Սիրտս տանջվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը մատաղացու գառան կարգավիճակով հայտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի զոհասեղանին:

Հայ ժողովուրդը և մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ դարձել: Սրանք իշխանության եկան մեր պատմությունը, մեր հերոսներին կեղծելով: Խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ու օսմանյան կայսրության օրոք է տեսել:

Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները, Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամիների դեմ, հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել: 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները դավաճանության, հիմարության, դիլետանտության համադրություն էին:

Արդեն կան հաշվարկներ, թե որքան վնաս է տվել Նիկոլը մեր երկրին: Խոսքը միայն մարդկային կյանքերի ու տարածքների մասին չէ: Եթե ֆինանսական լեզվով ասենք, ապա խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին:

Պատկերացրե՛ք: Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի: Կրկնում եմ՝ 100 միլիարդ դոլար: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել էր շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլար:

Մեր կորուստները նյութական ու հոգևոր ոլորտից են, էլ չհաշված ապագայի կորուստները, որ սրանց պատճառով ենք ունենալու: Այս ամենի հանրագումարը 100 միլիարդ դոլար է: Ամենահամեստ հաշվարկներով: Ահա սա՛ է թալանը: Սրանք հայ ժողովորդին թալանեցին ու հիմա էլ ուզում են մնացածը հանձնել, որպեսզի փրկեն իրենց կաշիները՝ կեղծ խաղաղասիրական քարոզի ներքո:

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։