Պոռնո դիտելը դրականորեն է ազդում աշխատավարձի բարձրացման վրա
Ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական ԱրմենԳևորգյանը աշխատանքից հեռացվեց աշխատաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո նայելու համար։ Հիմա նույն այդ Գևորգյանը նշանակվել է «Գյումրու տեխնոպարկի» տնօրեն Գուրգեն Պարոնյանի խորհրդական:
Գուրգեն Պարոնյանը «7 օրի» հետ զրույցում նշեց, որ Արմեն Գևորգյանը խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է մոտ երկու ամիս առաջ:
Նախ Գուրգեն Պարոնյանը երկար ժամանակ հարցնում էր, թե ինչու՞ է մեզ այդ հարցը հետաքրքրում եւ ի՞նչ արտառոց բան է պատահել, որ հետաքրքրվում ենք: Իր նորանշանակ խորհրդականի աշխատաժողովների ժամանակ պոռնո դիտելու հակումների մասին հիշեցնելուց հետո, Գուրգեն Պարոնյանն ասաց.
-Հա ի՞նչ անենք, հիմա արշավ սկսենք էդ մարդու դեմ: Եթե լավ մասնագետ է, կարող է մեզ իր խորհուրդներով օգուտ տալ, մենակ էդ բանի համար, մարդուն աշխատանքի չընդունենք: Ես եմ որոշել նրան խորհրդական նշանակել, կառավարությունը էստեղ կապ չունի:
Նշենք, որ Արեմն Գևորգյանի աշխատավարձը, իր իսկ խոսքերով, այժմ կազմում է մոտ 290 հազար դրամ(պայմանագրային), առձեռն ստանում է 240 հազար, այն դեպքում երբ Էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնում նրա աշխատավարձը կազմում էր 150 հազար դրամ:
Փաստորեն, պոռնո դիտելը դրականորեն է անդրադարձել Գևորգյանի աշխատավարձի մակարդակի վրա։
Տեղեկացնենք, որ ըստ կառավարության ներկայացուցիչների պնդումների՝ «Գյումրու տեխնոպարկ» մեծ մասամբ ֆինանսավորվում է պետբյուջեյից:
Պոռնո դիտելը դրականորեն է ազդում աշխատավարձի բարձրացման վրա
Ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը աշխատանքից հեռացվեց աշխատաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո նայելու համար։ Հիմա նույն այդ Գևորգյանը նշանակվել է «Գյումրու տեխնոպարկի» տնօրեն Գուրգեն Պարոնյանի խորհրդական:
Գուրգեն Պարոնյանը «7 օրի» հետ զրույցում նշեց, որ Արմեն Գևորգյանը խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է մոտ երկու ամիս առաջ:
Նախ Գուրգեն Պարոնյանը երկար ժամանակ հարցնում էր, թե ինչու՞ է մեզ այդ հարցը հետաքրքրում եւ ի՞նչ արտառոց բան է պատահել, որ հետաքրքրվում ենք: Իր նորանշանակ խորհրդականի աշխատաժողովների ժամանակ պոռնո դիտելու հակումների մասին հիշեցնելուց հետո, Գուրգեն Պարոնյանն ասաց.
-Հա ի՞նչ անենք, հիմա արշավ սկսենք էդ մարդու դեմ: Եթե լավ մասնագետ է, կարող է մեզ իր խորհուրդներով օգուտ տալ, մենակ էդ բանի համար, մարդուն աշխատանքի չընդունենք: Ես եմ որոշել նրան խորհրդական նշանակել, կառավարությունը էստեղ կապ չունի:
Նշենք, որ Արեմն Գևորգյանի աշխատավարձը, իր իսկ խոսքերով, այժմ կազմում է մոտ 290 հազար դրամ(պայմանագրային), առձեռն ստանում է 240 հազար, այն դեպքում երբ Էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնում նրա աշխատավարձը կազմում էր 150 հազար դրամ:
Փաստորեն, պոռնո դիտելը դրականորեն է անդրադարձել Գևորգյանի աշխատավարձի մակարդակի վրա։
Տեղեկացնենք, որ ըստ կառավարության ներկայացուցիչների պնդումների՝ «Գյումրու տեխնոպարկ» մեծ մասամբ ֆինանսավորվում է պետբյուջեյից:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի