Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ
–Հայ ազգային կոնգրեսին կոալիցիայի աշխատանքային խմբի պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն այլևս դադարեցված է ու ձախողված։
–Իմ անձնական կարծիքով դեռևս շուտ է նման բան ասելը։ Հնարավոր է, որ երկխոսությունը դեռևս շարունակվի։ Մեր երկրում երկխոսությունն անհրաժեշտություն է։ Ի՞նչ մակարդակով, ի՞նչ ձևով՝ այլ խնդիր է, բայց որ շարունակվելու է, չեմ կասկածում։
–Բայց երեկ տարածված այդ հայտարարության մեջ կոալիցիան ՀԱԿ–ին մեղադրում է ստախոսության մեջ և նշում, որ այլևս չի վստահում ՀԱԿ–ին։ Այս պայմաններում ինչպե՞ս հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը։
–Երկխոսությունը բանակցություն չէ։ Երկխոսության ժամանակ կարող են նաև մեկը մեկին մեղադրել, բայց էլի երկխոսել։ Իմ կարծիքն այն է, որ երկխոսությունն այսպես թե այնպես շարունակվելու է, և ճիշտը դա է։ Ինչ խոսք՝ այդ երկխոսության ժամանակ կարող են շատ ավելի կոշտ արտահայտություններ լինել, բայց դեռևս կարծում եմ, որ ամեն ինչ վերջացած չէ։ Երկխոսության ժամանակ հո ամեն ինչ միայն կանաչ ու «գլադկի» չի՞ լինի։
–Իսկ մինչև ե՞րբ պետք է շարունակվի այդ երկխոսությունը, այսինքն՝ իրար նեղացնելը, վիրավորելը, հետո նորից բարիշելը։ Մինչև հերթական ընտրություննե՞ր։
–Երկխոսությունը կլինի մինչև հերթական ընտրություն, հերթականից հետո էլ, ի՞նչ է եղել։
–Իսկ այդ երկխոսությունից սովորական քաղաքացին ի՞նչ օգուտ է ունենում։
–Նախ հրապարակայնությունն է ապահովվում. սովորական քաղաքացին արդեն հասկացավ և ավելի ռեալ տեսավ՝ ինչի շուրջ են մարդիկ երկխոսում, և, բնականաբար, հասարակական կարծիքն ազդելու է երկու կողմերի վրա էլ։ Երկխոսողներն իրենց կարծիքները համեմատելու են հասարակական կարծիքի հետ, իսկ որ երկխոսության շուրջ ձևավորվելու է հասարակական կարծիք (ո՞վ է ավելի օբյեկտիվ, ո՞րն է ավելի հիմնավորված, արտահերթ ընտրություննե՞րն են հիմնավորված, թե՞ հերթականը), չեմ կասկածում։ Եթե անգամ ուրիշ բան չտա այդ երկխոսությունը, այդ կարծիքի ձևավորման իմաստով դա արդեն արդյունավետ է։ Ե՛վ կոալիցան, և՛ ՀԱԿ–ը հաշվի են նստելու հասարակական կարծիքի հետ ու ճշգրտելու են իրենց մոտեցումները։
Լեռնիկ Ալեքսանյան.

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը