Քաղաքական

26.05.2022 18:57

Ակցիաների համար ոստիկաններ են բերվել նաև մարզերից

Ակցիաների համար ոստիկաններ են բերվել նաև մարզերից

«Դիմադրության» շարժման հանրահավաքները, երթերն ու խաղաղ անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են մեծաթիվ ոստիկանական ուժերով:

Գրեթե ոստիկանական ամբողջ համակարգն այս ընթացքում կենտրոնացված է եղել ընդդիմության ակցիաների վրա: Իսկ այսօր ինչպես ֆիքսել են շարժման մասնակիցները՝ ոստիկանական ուժեր են բերվել նաև տարբեր մարզերից՝ Տավուշից, Լոռիից ու Գեղարքունիքից:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։