Քաղաքական

26.05.2022 15:26

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Կգա ժամանակը և օրը, ու մենք կշրջափակենք նաև կառավարության շենքը։ Քաղաքացիներին հաջողվել է շուրջ 3 ժամ շրջափակման մեջ պահել նախագահի նստավայրի և ԱԽ շենքերը։ Բողոքի ակցիաները պլանավորված են ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության և ժամանակացույցի։

Միջազգային հանրության կողմից մենք չենք լսել այն պահանջները, որոնց մասին պնդում է Փաշինյանը։ Դրանք իր և Ալիևի պայմանավորվածություններն են։ Մենք մեր կարմիր գծերի մասին արդեն խոսել ենք։

Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերտ նիստը վերջնական ջրբաժան կդառնա մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը երկիրը տանում է նոր զիջումների։ ՔՊ-ն ունի երկու տարբերակ․ կա՛մ պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են դեմ կամ ձեռնպահ քվեարկում, կա՛մ տապալեն ԱԺ նիստը։ Երկու դեպքում էլ նրանք փակուղի են մտնում։

Չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Չի կարելի խոսել Արցախի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով Արցախի կարգավիճակը։

Քաղաքացիները, ովքեր գտնում են, որ Նիկոլը պետք է հեռանա, աջակցում են մեզ, բայց նրանք նաև պետք է դառնան շարժման մասնակիցը։ Վերջին մեկ ամիսը մեր ժողովրդի հպարտության մեկ ամիսն է։ Սա բացառիկ երևույթ է։ Պետք է հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։

Այս պայքարը որևէ կերպ և որևէ ձևով չի կարող կասեցվել, շարժումը չի կարող պարտվել, որովհետև պարտությունը հայ ժողովրդի պարտությունն է լինելու։

Բոլոր նրանք, ովքեր իրենց չափն անցնում են և լեզուները երկարացնում են, պետք է հիշեն, որ հավերժ իշխանություն չեն լինելու, և յուրաքանչյուրն իր ամեն ասածի համար պատասխան է տալու։

Թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է պատերազմից ձեռք բերված արդյունքները նաև դե-յուրե ձևակերպել։ Նրանք հասկանում են, որ երբ Հայաստանում կորցնեն Նիկոլին, բոլոր պայմանավորվածություններն առոչինչ են լինելու։ Մեր խնդիրն է այդ ամենը կասեցնել։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած, բայց անընդունելի փաստ է, սակայն դատավճիռ չէ։ Մենք շատ լավ հասկանում ենք, ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերել, վերականգնել բանակը, բանակցություններ վարել, միջազգային հարաբերություններ կառուցել, ոտքի հանել տնտեսությունը, որպեսզի մնանք հայ, ունենանք պետականություն և հայկական Արցախ։

Բաղրամյան 26-ում նախատեսված Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը չեղարկվել է, հետևաբար չեղարկվում է նաև «Դիմադրություն» շարժման ակցիան։

16։30-17։00-ին տեղի կունենա շարժման քայլերթը՝ հետաքրքիր ուղղությամբ, իսկ 19։00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։