Սեպտեմբերի կոնկրետ ո՞ր օրը ՀԱԿ–ը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ մանրամասնում է Լ. Զուրաբյանը
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հիշեցրել է օգոսոտոսի 2–ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը՝ եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և իրենց օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։
–Այսինքն, մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին։ Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրը դա կարվի։ Դա ճկունություն է տալիս նաև իշխանություններին։ Այսինքն, մենք դեռ ժամանակ ունենք։ Իրե՛նք դեռ ժամանակ ունեն։ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ հարցը լուծելու երկխոսության միջոցով,–մանրամասնել է Լ. Զուրաբյանը։

7or.am