Լրահոս

26.08.2011 15:22


Լևոն Զուրաբյանը հիմա էլ հայտարարում է, որ ՀԱԿ–ն արմատական ընդդիմություն է

Լևոն Զուրաբյանը հիմա էլ հայտարարում է, որ ՀԱԿ–ն արմատական ընդդիմություն է

23.08.2011–ին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտարարել էր.«Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն. մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով։ Այդպիսին եղել ենք միշտ»:

Եվ սա այն դեպքում, երբ 30.11.2010–ին Լևոն Տեր–Պետրոսյանը պնդել էր. «Այո՛, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետև չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին, և այդպիսին լինելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել»։

Այսօր հրավիրված ասուլիսում Լևոն Զուրաբյանն անդրադարձել է իր այդ հայտարարությանը և նշել, որ, իր անձնական կարծիքով, արմատական ընդդիմություն նշանակում է իշխանության դեմ զենքով պայքարող ընդդիմություն, օրինակ՝ «Թալիբանը» և այլն։

–Սովորաբար դա նշանակում է ծայրահեղական և մարգինալ ընդդիմություն։ Եթե դա՛ նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, մենք արմատական ընդդիմություն չե՛նք։ Բայց Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկում «արմատական ընդդիմություն» եզրույթը մի քիչ այլ իմաստով է օգտագործել,–նշել է Լևոն Զուրաբյանը,–եթե մենք այդպե՛ս ենք հասկանում «արմատական ընդդիմություն» եզրույթը, ուրեմն մենք արմատական ընդդիմություն ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը