Լևոն Զուրաբյան. «Երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի»
Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների և տրված հավաստիացումների՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մինչ այսօր փոխված չէ, և ՀԱԿ–ի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցն օրենքով նախատեսված անձնական երաշխավորությամբ խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը՝ որպես ՀԱԿ–ից քաղաքական զիջումներ կորզելու ճնշման լծակ։
–Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը, և դրա հետևանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի։ Մերժելով ՀԱԿ–ի երաշխիքները նման հարցում՝ իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել հարաբերությունները վստահության հիման վրա, և հարցականի տակ են դնում շատ ավելի մեծ փոխվստահություն պահանջող և պետության ու ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ համաձայնության ձեռքբերման որևէ հնարավորություն,–հայտարարել է Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ համակարգողը նաև ավելացրել է, որ այս և այլ բոլոր զարգացումները վկայում են՝ իշխանությունները, ձևականորեն շարունակելով երկխոսությունը, վախենալով ՀԱԿ–ի աճող հեղինակությունից, նորից անցնում են հին բռնաճնշումների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ոտնահարման մարտավարության կիրառմանը։

7or.am