Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթները ՀՅԴ համար ընդունելի են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, թե Դաշնակցության համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթները՝ ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ «Այս սկզբունքերն ընդունելի են, քանի որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին։ Մնացածները սկզբունք չեն, մնացածներն այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են, և մեզ համար ընդունելի չեն։ Այդ առաջարկվող քայլերով անտեսվում է այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդն առնվազն երկու անգամ իր կամքն արտահայտել է հանրաքվեներով՝ 1991-ին և 2006-ին։ Այդ կամքն ասում է, որ ինքն ուզում է Ադրբեջանից անկախ ապրել»,- ասել է Կ. Մանոյանը։