«Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ալիևն Էրդողանին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և տեղեկացրել է նախօրեին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրական է գնահատում եռակողմ հանդիպման արդյունքները։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) բացման շուրջ՝ ներառելով և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր է գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։

Աղբյուրը՝ tert.am