Ճարտարապետների միության նախագահ. «Կառավարության որոշումն անընդունելի է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տեղում հյուրանոց կառուցելու ծրագրին։ «Միշտ եղել եմ այն համոզմանը, որ տվյալ վայրում չպետք է որևէ կառույց լինի, մինչդեռ գլխավոր ճարտարապետը առաջարկել է այդ տեղում յոթ հարկանի, չորս աստղանի հյուրանոց կառուցել։ Հյուրանոց կառուցելը քաղաքի բյուջեին նպաստելու և ներդրումներ անելու առումով լավ գաղափար է, սակայն այդ ամենը պետք է արվի առողջ դատողության վրա»,–ասել է բանախոսը՝ համոզմունք հայտնելով, որ նշված տարածքում յոթ հարկանի հյուրանոցն ուղղակի չի տեղավորվի։
Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց, որ մետրոյի կայարանի վայրում հյուրանոց կառուցելու թույլտվություն տալու մասին կառավարության որոշումն ևս անընդունելի է։ «Նման որոշումից առաջ պետք է բազմաթիվ հաշվարկներ անել՝ կանգառների տեղերը որոշել, մարդկանց և հյուրանոցում ապրողների համար բոլորովին ուրիշ ռեժիմներ ապահովել»։