Օգոստոսի 25-ին`ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյանի պողոտայում` ջրաշխարհի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Է.Պետրոսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 67 ՕՍ 656 պետհամարանիշի, թիվ 91 երթուղու ‘’ԳԱԶել‘’մակնիշի 3583 Տ պետհամարանիշի (վարորդ` Լ.Մանուկյան) և թիվ 82 երթուղու ‘’ԳԱԶել’’ մակնիշի 1255 Տ պետհամարանիշի (վարորդ`Մ.Ավետիսյան) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ՃՏՊ-ի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած թիվ 82 երթուղու ուղևորներ` 1952 թվականին ծնված Ռիմա Գրիգորյանը,1993թվականին ծնված Անժելա Ազարյանը, 1957թվականին ծնված Նաիրա Ավետյանը տեղափոխվել են ‘’Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն, իսկ1966 թվականին ծնված Աշոտ Մանասարյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հոսպիտալացումից հրաժարվել:
Ա.Ազատյանը և Ն.Ավետյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Ռ.Գրիգորյանը հոսպիտալացվել է, առողջական վիճակը բավարար է:
Վթար՝ Մյասնիկյանի պողոտայում