Լրահոս

26.08.2011 11:53


Տոնելու են Վիշապների պուրակի ազատագրումը

Տոնելու են Վիշապների պուրակի ազատագրումը

Օգոստոսի 27-ին՝ ժամը 17։00-ին, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է «Վիշապների Հաղթանակը» տոնախմբություն՝ նվիրված Վիշապների այգու փրկությանը: Նախաձեռնության անդամների խոսքերով՝ Վիշապների պուրակն ազատագրվեց, քանի որ Երևանի քաղաքապետը բնակիչների, ակտիվիստերի և «Ժառանգություն» կուսակցության պահանջի հիման վրա կառուցապատողի հետ քննարկում է կազմակերպել և նրան առաջարկել է մեկ այլ տարածք: Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Տորք Անգեղի արձանի հարևանությամբ գտնվող Վիշապների պուրակի այդ հատվածը տարիներ առաջ ապօրինաբար սեփականաշնորհվել էր, և ամիսներ առաջ ներկայիս սեփականատերը սկսել էր բարձրահարկ շենքի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Այս տարվա մայիսին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` որպես հիմք ընդունելով ԹԻՀԿ-ի և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հաղորդումը։ Համաձայն վերջինի՝ «Կաէռ Քնթսթրաքշն» ՍՊԸ-ն կեղծել է Բաղյան 1 հասցեում անցկացրած «Վիշապի կոթողներ» պուրակում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումների արդյունքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը