Քաղաքական

23.05.2022 07:39

Առաջիկա օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն միջպետական սահմանին

Առաջիկա օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն միջպետական սահմանին

Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին սպասվում է սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտնեց ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

Նա մի քանի կետով ներկայացրեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախ նա նշեց, որ սահմանային հանձնաժողովի հանդիպմանը կքննարկվեն սահմանազատմանն ու կայուն իրավիճակի ապահովմանն ուղղված հարցերը։

Ըստ Միշելի՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։ Նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև կոմունիկացիաների, ինչպես նաև երկու երկրի կոմունիկացիոն ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի կազմակերպման սկզբունքների շուրջ։

Մասնավորապես, Միշելի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել սահմանային կառավարման սկզբունքների, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային տրանսպորտի համատեքստում մաքսային վճարների սկզբունքների շուրջ։ Առաջիկա օրերին այս հարցով էլ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կշարունակեն գործընթացը։

Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միշելի խոսքով՝ պայմանագրի շուրջ գործընթացն առաջիկա շաբաթներին կվարեն երկու երկրի արտգործնախարարների ղեկավարած աշխատանքային խմբերը։ Այս կոնտեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն «Արցախի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։

ԵԽ նախագահը հանդիպմանը հատուկ ընդգծել է, որ կողմերը պետք է աշխատեն երկու երկրի բնակիչներին երկարատև կայուն խաղաղության պատրաստելու վրա։

Միշելը հավելեց, որ կողմերը պայմանավորվել են այս ֆորմատով կրկին հանդիպել հուլիսին կամ օգոստոսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։