40 միլիոնի մեկ անձից գնում են արել մի ընկերությունից, որը 2021-ին պետությանը պատճառել է միլիոնների վնաս
Կառավարությունը շարունակում է ճանապարհաշինությունը դիտարկել որպես մեկ անձից գնում իրականացնելու շատ հարմարավետ ոլորտ և մեկ անձից միլիոնավոր դրամների գնումներ է իրականացնում անգամ այն ընկերություններից, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարածած պաշտոնական հաղորդագրությունների, պետությանը պատճառել են միլիոնների վնաս։
Խոսքն այս անգամ «Ճանապարհ» ՍՊԸ-ի մասին է, որից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն իրականացրել է 40 միլիոն դրամի մեկ անձից գնում։
Այդ գումարով այս ընկերությունը 8 ամիս իրականացնելու է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները։
Հիշեցնենք, որ այս ընկերության վերաբերյալ մեկ տարի առաջ՝ 2021 թվականին, հաղորդագրություն տարածեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ըստ որի, իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է
-Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
-Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։
-Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։
-«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել էր 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել էր, ընդհանուր առմամբ, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Աղբյուրը՝ 168.am