Լրահոս

26.08.2011 09:02


Միասնական ընթացակարգով

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են  հիմնական կրթության հիմքով,  2011-2012 ուսումնական տարվանից սկսած, հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիր իրականացնող ուսումնական  հաստատությունների  տնօրեններին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հանձնարարական է տրվել՝ դիմորդներին հրամանագրելուց առաջ վերոնշյալի մասին տեղեկացնել նրանց:

Այս խորագրի վերջին նյութերը