Քաղաքական

20.05.2022 14:31

Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու

Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու

Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի բարի կամքին,-ԱՄՆ–ում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմազատման աշխատանքների և խաղաղության պայմանագրի կնքնմանը:

«Թուրքիան մշտապես աջակցել է այդ նախաձեռնություններին։ Մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների երկրի ներսի ռադիկալ ուժերի եւ Սփյուռքի կողմից ճնշման տակ են»:

Նա շեշտել է, թե Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին եւ մյուս առաջնորդներին էլ ասել է, որ աջակցեն նախաձեռնությանը, որպեսզի Հայաստանը արագ ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը. «Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։