Կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի փաթեթին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» և ՀՀ ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) օրենսդրորեն հնարավորություն տալ տրամադրելու պետական սեփականություն հանդիսացող շենքեր և շինություններ, ինչպես նաև հողամասեր։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ բնակավայրերի հողերի գնահատման կարգը, տարածագնահատման գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելուն։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն Ստեփանավանի, Կապանի քաղաքային և 12 գյուղական համայնքների բյուջեների համալրմանը։
Կառավարությունը հաստատել է Արագածի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման, փոխել հողերի մի մասի նշանակությունը՝ բնակելի և հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման համար։ Հողերի 0,04 հեկտարը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։
Կառավարության որոշմամբ փոխվել է նաև Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի հողերի մի մասի նշանակությունը` բնակելի կառուցապատման համար։
Կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի փաթեթին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» և ՀՀ ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) օրենսդրորեն հնարավորություն տալ տրամադրելու պետական սեփականություն հանդիսացող շենքեր և շինություններ, ինչպես նաև հողամասեր։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ բնակավայրերի հողերի գնահատման կարգը, տարածագնահատման գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելուն։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն Ստեփանավանի, Կապանի քաղաքային և 12 գյուղական համայնքների բյուջեների համալրմանը։ Կառավարությունը հաստատել է Արագածի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման, փոխել հողերի մի մասի նշանակությունը՝ բնակելի և հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման համար։ Հողերի 0,04 հեկտարը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։ Կառավարության որոշմամբ փոխվել է նաև Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի հողերի մի մասի նշանակությունը` բնակելի կառուցապատման համար։