Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով և հաստատել դրա` ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։
Կկառուցվեն մաքսային անցման ժամանակակից կետեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով և հաստատել դրա` ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։