ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիրը
Օգոստոսի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, տեղի կունենա «Իմ Անի» ֆիլմի և Անիին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսը: Ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, հոբելյանական հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:
885թ. օգոստոսի 26-ը համարվում է Բագրատունյաց թագավորության հռչակման օրը: Այդ օրը` շուրջ 450-ամյա ընդմիջումից հետո, Աշոտ Ա Բագրատունին վերականգնեց Հայոց թագավորությունը, որի ամենահայտնի մայրաքաղաքը հետագայում դարձավ Անին:
«Իմ Անի» ֆիլմում ներկայացվում է ինչպես քաղաքի պատմական փառավոր անցյալը, այնպես էլ ներկայիս անմխիթար վիճակն ու խաթարված կերպարը` ոչնչացման եզրին կանգնած իր հուշարձաններով ու ճարտարապետական կոթողների փլատակներով: Այս ֆիլմը հնարավորություն է ի լուր աշխարհի հնչեցնելու մշակութային եղեռնի մասին: Ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորը Հայկ Հարությունյանն է, սցենարի հեղինակը` Թեհմինե Հարությունյանը, գիտական խորհրդատուն` Արտակ Մովսիսյանը, օպերատորներն են Հայկ Հարությունյանը եւ Նարեկ Մարտիրոսյանը, երաժշտությունը` Ասատուր Դեմիրճյանի:
Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչեւ 2011թ. դեկտեմբերը: Ծրագրով նախատեսված են «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական կենտրոն» միջազգային գիտաժողով, հոբելյանական ցուցադրություններ եւ հրատարակություններ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն