Թուրքիան Ռուսաստանից պահանջում է իջեցնել գազի գինը
Ըստ РБК-ի՝ Թուրքիան մինչև սեպտեմբերի վերջ ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանից գազ ներկրելու ուղղությամբ։
«Ես խորհուրդ եմ տվել մեր գործընկերներին շտապել։ Մենք ցանկանում էինք պայմանագիր ստորագրել ավելի վաղ։ Թուրքիան արել է՝ ինչ հնարավոր էր»,–ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։
Նշված հարցի շուրջ բանակցություններն ընդհատվել էին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և վերսկսվել հուլիսի վերջին։
Միաժամանակ Թուրքիան Ռուսաստանից պահանջում է իջեցնել գազի գինը՝ դա համարելով կարևոր պայման Ուկրաինայի տարածքով անցնող տարեկան 6 մլրդ խմ հզորությամբ գազատարի շուրջ համաձայնության համար։ Համաձայնության ժամկետը լրացել է հունիսին, և Թուրքիան ու Ռուսաստանը որոշել են մինչև օգոստոսի վերջ պայմանավորվածություն ձեռք բերել գազատարի ապագայի շուրջ։