Լրահոս

24.08.2011 18:26


ՀՀԿ–ական պատգամավորն անիմաստ է համարում արձանագրություններից ստորագրությունները հետ կանչելը

Թուրքիայի խորհրդարանն անվավեր համարեց հայ–թուրքական արձանագրությունները վավերացնելու մասին հարցը։ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, սակայն, անիմաստ է համարում այդ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ վերցնելը։

–Հարցը հետևյալն է՝ հայ–թուրքական հարաբերությունները երբևէ նորից առողջանալու հնարավորություն ունե՞ն, թե՞ ոչ։ Այդ հնարավորությունը, կարծում եմ, փակ չէ։ Դրանք պարբերաբար տեղի ունեցող քաղաքական զարգացումներ են, երբ չես կարող ասել՝ որ պահին քո շահերն ինչպես կարող են համընկնել կամ հակադրվել։ Մեր շահերը համընկել էին, գործողությունը սկսվեց։ Հակադրվեց, երբ գործողությունն ավարվեց։ Եվ սա նորմալ քաղաքական գործընթաց է։ Մեր առաջնային խնդիրները դրանից չտուժեցին,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը