Լրահոս

24.08.2011 16:01


Շնորհակալություն հայտնե՞լ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) շաքարավազը հիմա թանկացնելու համար

Շնորհակալություն հայտնե՞լ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) շաքարավազը հիմա թանկացնելու համար

Այսօր Շիրակի մարզ այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է վերջին օրերին շաքարավազի գների բարձրացմանը և երևույթը գնահատել օրինաչափ, նույնիսկ ուշացած։

«Այդ թանկացումը վաղուց պիտի լիներ, որովհետև միջազգային շուկայում շաքարավազի գները շատ են թանկացել: Գարնանն արդեն մեր հարևան երկրներում, օրինակ՝ Վրաստանում, շաքարավազը մեր գներով 400-500 դրամ էր, բայց մեզ մոտ այդ բարձրացումը չեղավ, քանի որ մենք կուտակված պաշարներ ունեինք, և դրանք դեռ չէին վերջացել: Այժմ այդ  պաշարներն արդեն ավարտվել են, նոր ներկրված քանակ է մտել հանրապետություն, պիտի որոշակի բարձրացում լինի, բայց իհարկե դա կկարգավորվի: Հիմա մի քիչ աժիոտաժ է. երբ կտրուկ բարձրացում է լինում, ժողովուրդը խուճապի է մատնվում, բայց ասեմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում գները մի մակարդակի վրա կկանգնեն»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանի այս պատասխանից հետո գյուղացիներից մեկն արձագանքեց. «Փաստորեն, մի բան էլ ազգովի Լֆիկին (Սամվել Ալեքսանյան) պիտի շնորհակալություն հայտնենք այսքան ամիս ժողովրդի մասին մտածելու համար»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը