Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն, անդրադառնալով Ճամբարակում անասունների անկմանը, ասել է, թե դա պայմանավորված չէ դաբաղով։ «Հանրապետության ողջ տարածքում դաբաղի հետ կապված կանխարգելիչ լուրջ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվել: Հիվանդության հետ կապված բուֆերային գոտի գոյություն ունի` Մեղրիից մինչև Աշոցք, Արաքս գետի ափով, նաև Ադրբեջանին սահմանակից տարածքներով: Հայաստան հիվանդության մուտքը կանխարգելելու համար լուրջ աշխատանքներ են կատարվել: Դաբաղ հիվանդությունից անկման ոչ մի դեպք չի եղել»,–ասել է փոխնախարարը՝ նշելով, որ անասունների անկումը պայմանավորված է այլ հիվանդություններով։
Ինչ վերաբերում է կրած նյութկան վնասի խնդրին, ապա Հայաստանում անասունների անկման դիմաց գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարց եղել է միայն խոզերի ժանտախտի ժամանակ: Այլ դեպքերում փոխհատուցման հարց չի դրվում:
Ճամբարակում սատկած անասունների դիմաց գյուղացիներին փոխհատուցում չի՞ տրամադրվի