Քաղաքապետարանն ասում է, որ ձեռնարկել է համապատասխան միջոցներ` հետագայում նման օրինախախտումները կանխելու ուղղությամբ
Աֆրիկյանների բնակելի տան առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել Երեւանի քաղաքապետին: Ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:
«ՀՀԿառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի,Երեւանքաղաքիպատմությանեւմշակույթիանշարժհուշարձաններիպետականցուցակըհաստատելումասին N1616-Նորոշմամբ, Աֆրիկյաններիբնակելիտունըհանդիսանումէտեղափոխմանենթակա անշարժհուշարձան: Ակնհայտ է, որ Կառավարության որոշմամբ տեղափոխման ենթակա պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանի տեղափոխումը պետք է իրականացնի պետությունը, այնինչ Աֆրիկյաններիբնակելիհուշարձան-տանապամոնտաժումնիրականացնողկազմակերպություներըպարտադրելեննախկինսեփականատերերինքանդելիրենցբնակարանները:
Ներկայումս «Միլենիումկոնստրուկշեն» ՍՊԸ-նսկսելէանհրաժեշտփաստաթղթերիձեռքբերմանգործընթացՀՀմշակույթինախարարությանաշխատակազմիպատմությանեւմշակույթիհուշարձաններիգործակալությանհետ` ապամոնտաժմանհամարթույլտվությունատանալունպատակով:
Քաղաքապետարանն ասում է, որ ձեռնարկել է համապատասխան միջոցներ` հետագայում նման օրինախախտումները կանխելու ուղղությամբ
Աֆրիկյանների բնակելի տան առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել Երեւանի քաղաքապետին: Ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:
«ՀՀ Կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի, Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին N1616-Ն որոշմամբ, Աֆրիկյանների բնակելի տունը հանդիսանում է տեղափոխման ենթակա անշարժ հուշարձան: Ակնհայտ է, որ Կառավարության որոշմամբ տեղափոխման ենթակա պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանի տեղափոխումը պետք է իրականացնի պետությունը, այնինչ Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժումն իրականացնող կազմակերպություները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություն հետեւյալի մասին.
1. Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից: 2. Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսերը եւ ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին:»:
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Քաղաքապետը ուղարկել է պատասխան գրություն, որն էլ ստորեւ ներկայացնում ենք ձեզ:
«Ի պատասխան Ձեր 2011թ. օգոստոսի 26-ի թիվ ԺԽ-Ե-0514/11 գրության` տեղեկացնում ենք, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի ա/ ենթակետի համաձայն տեղափոխման ենթական հուշարձանի պահպանութունը եւ անվթարայնությունը ապահովում է հուշարձանի սեփականատերը:
Բնակելի տուն` Աֆրիկյանների /Տերյան 11-13 հուշարձան շենք/ գույքի սեփականատեր հանդիսանում է կառուցապատողը ում կառուցապատման հողհատկացման սահմաններում տեղակայված է հուշարձան շենք, ուստի սեփականատիրոջ պարտականությունները որպես կառուցապատող նախ կրել է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն /տնօրեն Ռ. Սարգսյան/, իսկ այժմ կրում է <Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ն /տնօրեն Թադեւոսյան/:
Ներկայումս «Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ն սկսել է անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալության հետ` ապամոնտաժման համար թույլտվություն ատանալու նպատակով:
Ինչ վերաբերում է նշված հուշարձան շենքի ներքին տարածքում կատարված անօրինական քանդման աշխատանքներին, ապա դրանք ըստ «Միլենիում կոնստրուկշեն» ՍՊԸ-ի իրականացվել են նախկին սեփականատեր-բնակիչների կողմից եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ահազանգ ստանալուն պես քաղաքապետարանը ձեռնարկել է համապատասխան միջոցներ հետագայում նման օրինախախտումները կանխելու ուղղությամբ»: