Լրահոս

24.08.2011 11:21


Անհետացել է 5-ամյա տղան

Օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին ահա­զանգ է ստացվել, որ Սևանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա և նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողական աշխատանքներին անմիջապես ներգրավվել են մոտակա լողափներում հերթապահու­թյուն իրականացնող  ջրափրկարարները, մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափները:

Մինչև օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ,2006 թ. ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել:  Որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Այս խորագրի վերջին նյութերը