Լրահոս

23.08.2011 17:41


Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսրայելի միջև

Օգոստոսի 22-23-ը Երեւանում կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Օգոստոսի 23-ին իսրայելյան պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ սբ. Էջմիածին և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ, այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան։

Այս խորագրի վերջին նյութերը