Աշխարհ

10.05.2022 15:57


Ադրբեջանը 8 գյուղ է պահանջում ՀՀ-ից

Ադրբեջանը 8 գյուղ է պահանջում ՀՀ-ից

Սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի և Արարատի մարզերի գյուղեր ստանալ։

«Ղազախի և Քյարքիի 7 գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան»,-ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, տեղեկացրել է APA-ն։

Խալաֆ Խալաֆովը նշել է, որ «Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում»։

«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն։ Այդ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանագծման գործընթացը, հարցը կդիտարկվի այդ շրջանակում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ կքննարկվի և լուծում կստանա»,-համոզված է փոխարտգործնախարարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը