Լրահոս

23.08.2011 15:38


Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել սպանված զինծառայողների ծնողներին

Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել սպանված զինծառայողների ծնողներին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակում սպանված զինծառայողների ծնողներից.

«2011թ. հունվարի 27-ին մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ Դուք, պարոն նախագահ, մեզ ներկայացաք որպես օրենքի եւ Սահմանադրության պաշտպան եւ խոստացաք հետամուտ լինել մեր որդիների սպանությունների գործերի բացահայտմանը: Այս հանդիպումից անցել է մոտ յոթ ամիս, սակայն 5 քրեական գործերից ոչ մեկը չի բացահայտվել, եւ մարդասպանները չեն պատժվել:�

Զինվորական գլխավոր դատախազն ընդունում է, որ իր ենթակայության տակ գործող քննիչները, դատախազի օգնականները եւ զինդատախազները մեր որդիների քրեական գործերում թույլ են տվել մեծ ու փոքր հանցանքներ եւ զանցանքներ, սակայն հրաժարվում են որեւէ պատժամիջոց կիրառել նրանց նկատմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկել:

Փաստորեն, Դուք մեզ հուսախաբ արեցիք եւ Ձեր խոստումն ու պարտքը չկատարեցիք: Ցավով պետք է նշենք մեր համոզմունքը, որ նման  անօրինականության եւ անտարբերության պայմաններում Հայոց բանակում զինծառայողների սպանությունները շարունակական բնույթ են կրելու:

Հայոց բանակում սպանված զինծառայողների ծնողներ՝ Անահիտ Մկրտչյան՝ Արայիկ Ավետիսյանի մայր, Սուրեն Օհանջանյան՝ Տիգրան Օհանջանյանի հայր, Ռոբերտ Միրզոյան՝ Գեղամ Սերգոյանի հայր, Նանա Մուրադյան՝ Վալերիկ Մուրադյանի մայր, Հասմիկ Հովհաննիսյան՝ Արտակ Նազարյանի մայր»։

Այս խորագրի վերջին նյութերը