Լրահոս

23.08.2011 13:40


Օգոստոսյան խորհրդակցություններ

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակացությունների ժամանակացույցը:Համաձայն հրամանի՝  օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:Մեկնարկը կտրվի Լոռու մարզից: Օգոստոսի 24-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում կհանդիպի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ:Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և  Կ. Հարությունյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 29-ին կմասնակցի նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների խորհրդակցությանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Այս խորագրի վերջին նյութերը