Անկախության մասին Հռչակագրի ընդունման օրվա վերաբերյալ
Շնորհավորում ենք բոլորիս «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի ընդունման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներիս գերակշռող մեծամասնությունը հպարտ է նրանով, որ արդար մասնակցություն է ունեցել Հռչակագրի դրույթների իրականացման գործում՝ անգամ չխնայելով իրենց կյանքը:
Հավանաբար, դա է պատճառը, որ այդ մարդիկ կամ նրանց հիշատակները մոռացության են մատնվել ՀՀ կառավարման բարձրագույն օղակներում հայտնված մեր այն նախկին գործընկերների կողմից, որոնց գործունեության արդյունքում իմաստազրկվել է Հռչակագրի նպատակը՝ ՀՀ ինքնիշխանության ապահովումը հիմնված իր սահմանադրական կարգի վրա:
Սակայն, մենք համոզված ենք, որ մեր երկրի պետականաշինության հիմնարար փաստաթուղթն ունի հսկայական ներուժ ժամանակավոր արգելքները հաղթահարման և Հայաստանի հանրապետության արժանավայել ապագայի կերտման համար:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի
նախագահ Ռ.Թորոսյան